Հետևեք մեզ։

Մենք 44-օրյա պատերազմից հետո մինչև էսօր դիրքերում ենք․ Սասուն Միքայելյան

13:45, 28 հունվար 2024
Մենք 44-օրյա պատերազմից հետո մինչև էսօր դիրքերում ենք․ Սասուն Միքայելյան

Ես որպես ԵԿՄ ղեկավար մենք 44-օրյա պատերազմից հետո մինչև էսօր դիրքերում ենք, կարող եմ մի տվյալ ասել, որը գաղտնիք է․ 2023-ին 8000-ից ավելի մարդ դիրքերում է եղել, մենք հայ զինվորի կողքին ենք եղել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։

«Սպարապետը մի լավ խոսք էր ասում, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օր են։ Մենք պետք է այդ հենքի շուրջ համախմբված լինենք, որ մեր վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք, հետագայում էլ պրոֆեսիոնալ բանակ սարքենք»։