Հետևեք մեզ։

Այսօր թղթի վրա աղերսում ենք խաղաղություն, վստահ եղեք, դա չի լինի, եթե համախմբվենք՝ հուլիս-օգոստոսին կլինենք ազատագրված Արցախում․ Տեր Հովհաննեսը՝ Եռաբլուրի եկեղեցում

14:31, 28 հունվար 2024
Այսօր թղթի վրա աղերսում ենք խաղաղություն, վստահ եղեք, դա չի լինի, եթե համախմբվենք՝ հուլիս-օգոստոսին կլինենք ազատագրված Արցախում․ Տեր Հովհաննեսը՝ Եռաբլուրի եկեղեցում
 Մենք ի՞նչ ենք անում մեր գերեվարված տղաներին հետ բերելու համար․ և խոսում ենք հավատքից։ Սիրելի հայորդիներ, Հայաստանը կոչվում է Քրիտոնյա Հայաստան, այո, 1723 տարվա պատմություն ունի մեր հավատքը։ Այսօր մենք դավ ենք հյուսում եկեղեցու դեմ, սա՞ է մեր հավատքը, էլ ի՞նչ քրիստոնյա։ Եթե մենք քրիստոնյա ենք ու հարձակվում ենք եկեղեցու վրա, դա՞ է մեր հավատքը։
 
Այս մասին այսօր Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում քարոզի ժամանակ ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, հավելելով, որ հավատքն առանց գործի ունայն է․ «Չար մարդիկ, ովքեր հալածում են եկեղեցուն, միթե՞ նրանք հայեր են»։
 
Տեր Հովհաննեսի խոսքով՝ այսօր եկեղեցի և պետություն բաժանված են, այսօր ժողովուրդը չի համախմբվում հավատքի շուրջ, իսկ հայ ժողովրդին հավատքն է պահել մինչև այսօր, եկեղեցին է պահել, Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունն ու Սւորբ խաչն է պահել մինչև այսօր, իսկ մենք եկեղեցուն դեմ ենք։
 
 
Նա նշեց, որ 90-ականների հայոց բանակն ամենահզորն է եղել տարածաշրջանում, մինչև 2018-ը թվականը, այսօր հայոց բանակը ծնկի եկած է, ամենաթույլն է տարածաշրջանում։
 
«Ինչո՞ւ, ո՞ւր է մեր հերոսների ոգին, Վարդանանց ոգին։ Այն բանակը, որով հայ ժողովուրդը հպարտանում էր, այսօր չի հպարտանում, որովհետև պարտություն է կրել, ոգին է թուլացել, հավատքն է կոտրվել։ Եթե կա հզոր հայոց բանակ, կա նաև հզոր պետություն, իսկ եթե չկա հզոր բանակ, ուրեմն պետությունն էլ է թույլ։ Ուրեմն, եկե՛ք համակերպենք մեր եկեղեցու շուրջ, ապաշխարենք ազգովի։ Ինձ ներեցեք, մենք այսօր թղթի վրա աղերսում ենք խաղաղություն, աղերսում ենք աշխարհով մեկ, վստահ եղեք, դա չի լինի։ Մենք մեր ուժով պետք է ապացուցենք, որ հայ ենք, քրիտոնյա ենք, աղոթենք հայ ժողովրդի միասության համար, աղոթենք, որ մեր Արցախի իշխանությունները, զինվորները, որոնք գերության մեջ են, վերադառնան։ 
 
Եթե ասում ենք՝ իրենք մեծ մեղքերի մեջ ենք, ապա ո՞վ է, որ մեղք չունի, բոլորս էլ մեղքի մեջ ենք, բայց մեր աչքի գերանը չենք տեսնում, ուրիշի աչքի փուշն ենք տեսնում։ Նյութապաշտ ենք դարձել, Աստված  ասում է՝ մարդ երկու տիրոջ չի կարող ծառայել, այսօր Հայաստան աշխարհն Աստծուն թողել է մի կողմ և պաշտնում է նյութին, եկեք քաջություն ունենաք, և մարդու երեսին ասենք իր սխալներիը, դա նշանակում է, որ մենք նրան սիրում ենք։
 
Եթե մենք համախմբվենք, վստահ եղեք, որ այս տարի՝ հուլիս-օգոստոսին, մեք կլինենք ազատագրված Արցախում»,-ասաց Տեր Հովհաննեսը։