Հետևեք մեզ։

Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)

14:39, 28 հունվար 2024
Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)

Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի « Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում և պաշտպանված է զրահապատ ապակիներով, հայտնում է AFP-ն։


«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել «Ջոկոնդան» պաշտպանող զրահապատապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իր լրագրողին։


Նշենք, որ 2022 թվականի մայիսին Լուվրը հայտարարեց, որ հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ տղամարդը տորթ է նետել նույն կտավի վրա։ Նախկինում հաղորդվում էր, որ անվասայլակով, կեղծամ և գլխարկով տղամարդը տորթի կտոր է նետել  կտավի վրա։ Նա իր գործողություններն ուղեկցել է մոլորակը փրկելու կոչերով։

Տեսանյութն՝ այստեղ։