Ստամբուլում զինված մարդիկ պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, կա մեկ զոհ: Այս մասին գրում է Լիբանանում գործող Արեւելք պարբերականը:
Թուրքական Duvar թերթի փոխանցմամբ՝ երկու զինված դիմակավոր անձինք հարձակվել են Ստամբուլի Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա կիրակնօրյա պատարագի ժամանակ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:40-ի սահմաններում։Հարձակվողները, նրա խոսքով, զինված են եղել ատրճանակներով։ Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել։ Զոհերի թիվը չի նշվում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ հարձակման փաստով հետաքննություն է սկսվել։
Տեսանյութն՝ այստեղ։