Հետևեք մեզ։

Մոսկվայի Երգիծանքի թատրում բռնկված հրդեհը մարվել է

15:44, 28 հունվար 2024
Մոսկվայի Երգիծանքի թատրում բռնկված հրդեհը մարվել է

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Երգիծանքի ակադեմիական թատրոնում. թատրոնի շենքից տարհանվել է 50 մարդ, ՏԱՍՍ-ը հայտնում է, որ թատրոնում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Ձեռնարկված միջոցառումներով հրդեհն ամբողջությամբ մարվել է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

 

ՏԱՍՍ-ին օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհը տեղայնացվել է 250 քմ տարածքում։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը թատրոնի շենքում՝ շնորհիվ այն բանի, որ ճիշտ են հայտնաբերել հրդեհի օջախը, օպերատիվ բացել տարածքը և այնտեղ ջուր մատակարարել։ Բացի այդ, հրդեհաշիջման շտաբում են գտնվում թատրոնի տնօրինության ներկայացուցիչներ, ովքեր օգնել են կառույցի նախագծերին և հեշտացրել են հրշեջների աշխատանքը։