Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» երկու օբյեկտներին։ «Որոշ ժամանակ առաջ կործանիչները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» երկու ռազմական օբյեկտներին Լիբանանի Զիբքին և Հուլա քաղաքներում: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի մի շարք շրջանների՝ սպառնալիքը վերացնելու համար», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
Իրավիճակը հարավային Լիբանանում վատթարացել է այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց ռազմական գործողություններ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։