Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել․ Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել (լուսանկարներ)

19:05, 28 հունվար 2024
Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել․ Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել (լուսանկարներ)

Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացել է տարբեր միջոցառումներ։  Թբիլիսիում՝ Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց ևս կայացել է ցույց։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ֆեյսբուքյան էջը։

Ցույցի մասնակիցները իրենց պահանջներն են ներկայացրել արցախահայության իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև Բաքվից գերիների վերադարձի մասին։ Տարբեր լեզուներով ընթերցվել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը։

«Այս ուղերձը ապացույց է, որ Արցախի Հանրապետության վերջին էջը չի փակվել և պայքարը շարունակվում է»,-նշել են ցույցի մասնակիցները։

 

Եվրոպական հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ. Արցախի ԱԺ չորս խմբակցությունների հայտարարությունը