Հորդանանի հյուսիսում գտնվող ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, առնվազն 20-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Ամերիկյան բազան գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Հորդանանում ամերիկյան ուժերի վրա հարձակման համար։