Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց,ներկա պահին հետազոտման փուլում են գտնվում»,- գրել է նա: