Հետևեք մեզ։

Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանի մսուր-մանկապարտեզները

00:51, 29 հունվար 2024
Մարգարիտա Սիմոնյանը  կոչ է արել վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանի մսուր-մանկապարտեզները

«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1» հեռուստաալիքի «Երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում կոչ է արել վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանի մսուրները՝ խնդիրները լուծելու համար։  
Նա հիշել է, որ Խորհրդային Միությունում կանայք կարող էին երեխաներին մսուր ուղարկել երկու շաբաթականից, մինչդեռ մանկապարտեզներ ընդունվում էին երեք տարեկանից։ Սիմոնյանն ընդգծեց, որ ժամանակակից հասարակության մեջ ամեն կին չէ, որ պատրաստ է իր կյանքի մի քանի տարին «հատել» իր կարիերայից և մասնագիտությունից՝ երեխա լույս աշխարհ բերելու համար։
 
«Երկրում որոշումներ կայացնող սիրելի տղամարդիկ, օրենսդիրներ և այլոք, եթե ուզում եք, որ մենք ծննդաբերենք, տվեք կանանց մսուր,   հնարավորություն տվեք ծննդաբերել և վերադառնալ իրենց բնականոն կյանքին»,- ասել է նա:

Մարգարիտա Սիմոնյանը հավելել է, որ պետությունը պետք է մտածի մոտիվացնելու մասին ոչ միայն նյութական խնդիրները լուծելով, այլև «ժամանակի խնդիրները ևս»։ Նա հիշեցրեց, որ ոչ բոլոր ռուս կանայք կարող են դայակ վարձել կամ երեխային թողնել «տատիկի, սկեսուրի, քրոջ հետ»։