ՌԴ ՆԳՆ-ն կրկին հետախուզում է հայտարարել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին։ Սա հետևում է ՌԴ ՆԳՆ որոնման տվյալների բազայից։
«Գորդոն Դմիտրի Իլյիչը ուկրաինացի է, ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 21-ին, ծննդյան վայրը՝ Կիև, Ուկրաինա: Վերահաստատված է»,- ասվում է տվյալների բազայում։
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ նոր քրեական գործ հարուցելու դեպքում անձը կրկին հետախուզման մեջ է հսյտնվում։ Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, որոնողական բազայում չի նշվում։
2022 թվականի մարտին ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը Գորդոնի նկատմամբ քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում նաև ազգային թշնամանք տարածելու հատկանիշներով։