Հետևեք մեզ։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:57, 29 հունվար 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

 

Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները բաց են բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։

                                                

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։