Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել է 0։1 հաշվով։
14-րդ րոպեին աշխարհի չեմպիոն արգենտինացի Լաուտարո Մարտինեսը դարձավ գոլի հեղինակ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, նա մասնակցել է ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» (21 խաղ) 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (22 խաղ)։ «Ֆիորենտինան» (21 խաղ) 6-րդն է՝ 34 միավոր։