Հետևեք մեզ։

Իրանը ոչ մի  առնչություն չունի Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ. դիվանագետ

09:14, 29 հունվար 2024
Իրանը ոչ մի  առնչություն չունի Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ. դիվանագետ

Իրանը ոչ մի  առնչություն չունի Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։ Այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը։

 

Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ կապված Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքների հետ։

 

Հիշեցնենք, որ ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, առնվազն 25-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Հորդանանում ամերիկյան ուժերի վրա հարձակման համար։ Ավելի ուշ հայտնեցին, որ հարձայմսբ ենթարկվել է Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան։