Հարավային Կորեայում` ՌԴ դեսպանատան նստավայրում, ամենագնացը մխրճվել է անվտանգության անցակետի մեջ, ոստիկանը լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է Yonhap գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան ժամը 22.10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16.10-ին) Սեուլի Ջոնգնո-գու շրջանում։ Վթարի հետևանքով նշված տարածքում քաշխատող ոստիկանը պարանոցի և ուսի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել. ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։
Տեսանյութն` այստեղ։