Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանը կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել․ այն մերժվել է

10:25, 29 հունվար 2024
Ռուբեն Վարդանյանի պաշտպանը կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել․ այն մերժվել է

Բաքվում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրեր առաջ նախկին պետնախարարի կանալքը ևս 4 ամսով երկարաձգելու որոշման դեմ։

 

Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած գործընթացի արդյունքում հրապարակվել է դատարանի որոշումը, որով վերաքննիչ բողոքը չի բավարարվել, և առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վարդանյանի ազատազրկման ժամկետը երկարացնելու մասին, մնացել է անփոփոխ։

 

Հիշեցնենք, որ Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշմանը հաջորդեցին Արցախի ևս 7 նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետի երկարաձգման մասին որոշումները։