Այս տարի նախատեսվում է Հնդկաստանում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող Կուդանկուլամի ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի ռեակտորի գործարկումը։ Այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ունենք մի շարք նոր համաձայնագրեր բարձր պատրաստվածության փուլում, իսկ մեր ներկայության զարգացման մասին այն երկրներում, որտեղ մենք արդեն, աշխատում ենք, թուրքական կառավարությունը բանակցություններ է վարում մեզ հետ Թուրքիայում ևս չորս միավոր էլեկտրակայանի մասին»,- նշել է նա։
Լիխաչովի խոսքով՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը բանակցում են «Ռոսատոմի» հետ։
«Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգիայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է»,- անդրադառնալով Հայաստանին՝ ասել է Լիխաչովը։