Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովն ասել է, որ «հայկական ծագումով մարդիկ կարող են մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկությանը որպես Ադրբեջանի քաղաքացիներ»։
Նա լրագրողներին հետ զրույցում ասել է՝ գլխավորն ընտրողն է, նրանց միջև տարբերություն չկա։
«Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող բոլոր ազգային փոքրամասնությունները ունեն նույն իրավունքները»,- ասել է նա՝ անդրադառնալով Արցախի բռնի հայաթափումից հետո այնտեղ մնացած մի քանի հայերին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են ս․ թ․ փետրվարի 7-ին։