Սա արտառոց և շատ վտանգավոր դեպք է, այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել զոհերի, այստեղ մեր մոտեցումը պետք է շատ խիստ լինի․ այս մասին անդրադառնալով մետրոյի ռելսերի վրա տեղի ունեցած քարաթափման դեպքին՝ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր շատ շինարարներ կամ տարբեր ոլորտի մասնագետներ իրենց աշխատանքին շատ իմիջայլոց են վերաբերվում և այդ իմիջայլոց վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի։
Եվ պատահաբար դիմացից եկող վագոնի վարորդը տեսնելով, ահազանգել է, և մի գիծը կանգնել է»,-ներկայացրեց Ավինյանը։
Նա կոչ արեց մենախիստ ձևով պատժի ենթարկել մեղավոր կառուցապատողին։ «Ոստիկանության մեր գործընկերներին կարծում եմ կարիք չի լինելու ասել, որ էստեղ կա քննության կարիք, որովհետև իրապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել, որը կարող էր բերել շատ վատ հետևանքների։ Այս տեսակ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, կարող է դրսևորվել ոչ միայն այստեղ»,-ասաց փոխքաղաքապետը։