Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին

11:39, 29 հունվար 2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին ու աշխատողներին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- ասվում է կարգադրությունում։