Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հավատում, որ եթե Դոնալդ Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ, Վաշինգտոնը կդադարեցնի օգնություն տրամադրել Կիևին
«Ուրախ կլինեմ, եթե նա 24 ժամում խաղաղություն հաստատի Ուկրաինայում»,- Գերմանական ARD հեռուստաալիքի եթերում ասել է Զելենսկին և նշել, որ հանրապետականների և դեմոկրատների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային աջակցելուն։