Հետևեք մեզ։

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:31, 29 հունվար 2024
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում`


Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`


Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։