Հետևեք մեզ։

Գյումրիում դադարեցրել են Վարդևան Հակոբյանի լիազորությունները

13:41, 29 հունվար 2024
Գյումրիում դադարեցրել են Վարդևան Հակոբյանի լիազորությունները

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության նիստը, որին մասնակցել են խմբակցության անդամներ Կարեն Վարդգեսի Սոսյանը, Սվետլանա Միշայի Ադամյանը և Գոռ Հովհաննեսի Մանուկյանը:

Կուսակցությունից  հայտնում են, որ «Զարթոնք» խմբակցությունը միաձայն որոշել է՝

  1. Վարդևան Հակոբյանի՝ որպես «Զարթոնք» խմբակցության ղեկավարի (անդամի), լիազորությունները համարել դադարած:
  2. Փոփոխել և հաստատել «Զարթոնք» խմբակցության նոր կազմը՝

1) Կարեն Վարդգեսի Սոսյան.

 

2) Սվետլանա Միշայի Ադամյան.

3) Գոռ Հովհաննեսի Մանուկյան:

  1. «Զարթոնք» խմբակցության ղեկավար ընտրել Գոռ Հովհաննեսի Մանուկյանին:

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը 2024թ. հունվարի 29-ին գրությամբ վերոհիշյալ փոփոխության մասին, ըստ օրենքի պահանջի, տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին: