«Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում կկառուցվեն թենիսի կորտեր։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Նա հայտնեց, որ նախկինում որոշվել էր այդ վայրում ֆուտբոլի դաշտ կառուցել, հետո հասկացել են, որ այն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարել էին, ոչ թենիսի կորտերն Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում և այն պլօետք է տեղափոխվի այլ վայր։