Հետևեք մեզ։

Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 73-ամյա քաղաքացի

16:20, 29 հունվար 2024
Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 73-ամյա քաղաքացի

 

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի:
 
«Պացիենտի մոտ առկա էին վերին ձախ վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:
 
Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»,-գրել է նա: