Հետևեք մեզ։

Ինձ ստիպել են կեղծ ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ․ ավագանու անդամը քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանից

18:39, 29 հունվար 2024
Ինձ ստիպել են կեղծ ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ․ ավագանու անդամը քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։ Այս մասին նա հանդես է եկել ռուսալեզու հայտարարությամբ։

«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ, որոնք չեն ցանկանում թշնամանալ Ռուսաստանի հետ  և չեն ցանկանում, որ Սորոսն ու Արևմուտքը իշխեն Հայաստանին եւ Հայաստանը դառնա իրենց խամաճիկը:

Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Ղարաբաղը, ծախում են նաև Հայաստանը»,-ասել է նա։ 

Ինչ վերաբերում է իր առևանգման դեպքին, Նարինե Հայրապետյանն ասել է, որ  ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ․ «Բացի այդ ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեմ», ասել է նա։

 

«Մայր Հայաստան»-ի անդամ Նարինե Հայրապետյանը ոստիկանությունում ասել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարել է քաղաքական նկատառումներով. ՔԿ