Ուելսի արքայադուստրը դուրս է գրվել մասնավոր հիվանդանոցից որովայնի վիրահատությունից հետո։ Քենսինգթոնյան պալատի տվյալներով՝ Քեյթն այժմ Վինձորում իր տանն է։
42-ամյա արքայադուստրը՝ բրիտանական գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը, հիվանդանոցում անցկացրել է մոտ երկու շաբաթ։
Արքայադստեր շրջապատում վիրահատության մասին մանրամասներ չեն հայտնում, միայն ասում են, որ Քեյթը անշեղորեն ապաքինվում է։
Ենթադրվում է, որ վիրահատությունը կապված չէ քաղցկեղի հետ և եղել է ընտրովի: Սպասվում է, որ արքայադուստրը եւս մի քանի ամիս կվերականգնվի տանը և կվերադառնա իր պարտականություններին մինչև Զատիկը: