Հետևեք մեզ։

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

21:11, 29 հունվար 2024
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով:

 

Այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:

 

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

 

Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին թարմացումների համար: