Հետևեք մեզ։

7-րդ դասարանի դասագրքի դեմ կարծիք գրած մասնագետին ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ նրա ղեկավարած կառույցը լուծարվում է. Միքայել Բադալյան

21:47, 29 հունվար 2024
7-րդ դասարանի դասագրքի դեմ կարծիք գրած մասնագետին ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ նրա ղեկավարած կառույցը լուծարվում է. Միքայել Բադալյան

Շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այս մասին գրում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։

 

«Քիչ առաջ տեղեկացա, որ մեր գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի տնօրենից առ այն, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից այլևս լուծարվելու է: Այսինքն, շատ հավանական է, որ Արման Մալոյանը և իր բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի:

 

Հիշեցնեմ, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որ հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանաշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակաները: Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձնաց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չէ Արման Մալոյանի կողմից դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է:

 

Երբ գիտնականներով պետք է հանդիպեինք տիկին նախարարի հետ, սկսեցին խոչընդոտներ առաջանալ, որպեսզի Արման Մալոյանը մասնակցի այդ հանդիպմանը: Մինչդեռ կարծում եմ, որ հարկավոր է գնահատել սրտացավ, իր խոսքի իրավունքն օգտագործող գիտնականին: Դա բխում է պրոֆոսիոնալիզմի տեսանկյունից:

 

Մենք դասագրքի վերաբերյալ ունենք մասնագիտական կարծիք, որը բխում է մեր երեխաների կրթության իրավունքներից և մեր պետությունում որակյալ կրթություն ունենալու շահերից:

 

Կարծում եմ՝ ԿԶՆԱԿ-ի տնօրենը պետք է մեկնաբանի, թե ինչու է որոշվել լուծարել պարոն Մալոյանի ղեկավարած բաժինը և ինչպես է պատկերացնում Արման Մալոյանի նման պրոֆեսիոնալ և նվիրյալ աշխատակցի ապագան ԿԶՆԱԿ-ում»,- գրել է Բադալյանը: