Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա հատվածի երթևեկությունը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նույն ժամանակահատվածում կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը: