Թուրքիան ծրագրում է իր հրթիռը տիեզերք արձակել, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Աստծո կամքով, առաջիկա տարիներին մենք տիեզերք կուղարկենք մեր սեփական հրթիռը տիեզերագնացների հետ, որոնք մենք պատրաստել ենք այս ծրագրերի միջոցով»,- ասել է Էրդողանը երիտասարդներին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիրում:
Թուրք տիեզերագնացի՝ ուղեծիր կատարած առաջին թռիչքը Անկարային արժեցել է 55 մլն դոլար, պատմական առաքելության արժեքը որոշել է այն իրականացնող ընկերությունը՝ Axiom Space-ը, ավելի վաղ հայտնել էր Karar թերթը։