Երևանում վնասել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները:
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Շիրինյանը հայտնում է, որ տղամարդը պատռել է ռուսական եռագույնով ժապավենները, տրորել դրանք և տապալել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:
Նա զայրացել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն խոսքերից,թե որևէ փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվել:
Տղամարդը հարց է ուղղել Զախարովային, իսկ փաստաթուղթ կա, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել և սգում են:
Ինքն իր տված հարցին ի պատասխան՝ Շիրինյանն ասում է. «Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ չկա»։
Տեսանյութն՝ այստեղ։