Հետևեք մեզ։

Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի թոշակը. «Ժողովուրդ»

08:45, 30 հունվար 2024
Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի թոշակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում է կայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:

 

Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել:

 

Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ նա դատարանով էր փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

 

Եվ, ահա, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վճիռ է կայացրել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության, (երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն) բավարարել՝

 

– պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում,

 

– անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության 05.12.2022թ. թիվ 02/ԻՄ/65797-22 գրությունը եւ 04.10.2022թ. կենսաթոշակ նշանակելու որոշումը»: