Ամերկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել մարդու ուղեղում իմպլանտի հաջող ներդրման մասին։
Մասկի Neuralink ընկերությունը առաջին իմպլանտն է տեղադրել մարդու ուղեղում։ Այս մասին գործարարը հայտնել է երկուշաբթի՝ հունվարի 29-ին, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ինչպես նշել է Մասկը, մարդու ուղեղում ներդրված սարքի աշխատանքի վերաբերյալ ստացված առաջին տվյալները խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։
Մասկի խոսքով՝ անձը ներկայումս «հաջողությամբ ապաքինվում է» վիրահատությունից հետո։
Սարքը կոչվում է Telepathy և ստեղծվել է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթները: Այն պետք է թույլ տա մարդուն կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, Neuralink-ը բացել էր մասնակիցների գրանցումը մարդու ուղեղում իմպլանտների իմպլանտացիայի վերաբերյալ առաջին կլինիկական հետազոտության համար:
2022 թվականի դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները դաշնային հետաքննություն է սկսել Իլոն Մասկի ուղեղի չիպերի Neuralink ընկերությունում՝ կենդանիների վրա փորձարկումների մասին հաղորդումների պատճառով: