Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն արդեն տեսնում է ապացույցներ այն մասին, թե ինչպես է Ուկրաինային ռազմական օգնության բացակայությունն ազդում մարտի դաշտում իրավիճակի վրա. Բլինքեն

10:12, 30 հունվար 2024
ԱՄՆ-ն արդեն տեսնում է ապացույցներ այն մասին, թե ինչպես է Ուկրաինային ռազմական օգնության բացակայությունն ազդում մարտի դաշտում իրավիճակի վրա. Բլինքեն

ԱՄՆ-ն արդեն տեսնում է ապացույցներ այն մասին, թե ինչպես է Ուկրաինային ռազմական օգնության բացակայությունը ազդում մարտադաշտում իրավիճակի վրա. հակամարտությունում Կիևի բոլոր «ձեռքբերումները» վտանգի տակ կլինեն առանց հետագա ֆինանսավորման։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

 

«Մենք այժմ սպառել ենք Ուկրաինային տրամադրած ռազմական օգնությունը, և մենք նույնիսկ որոշ ապացույցներ ենք տեսնում, թե դա ինչ է նշանակում մարտի դաշտում», - ասել է նա՝ չբացատրելով, թե ինչ ապացույցների մասին է խոսքը: 

 

Բլինքենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքը, որը նախատեսում է Կիևին բազմամիլիարդանոց օգնություն հատկացնել։ «Առանց դրա, պարզ ասած, վտանգված կլինի այն ամենը, ինչին հասել են ուկրաինացիները, և այն ամենը, ինչ մենք օգնել ենք նրանց հասնել», -ասել է նա։