Հետևեք մեզ։

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին

10:22, 30 հունվար 2024
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերահաստատել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր մտադրությունը՝ Կուրիլյան շղթայի հարավային կղզիների շուրջ տարածքային հարցը լուծելուց հետո։

«Ճապոնա-ռուսական հարաբերություններում բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց մենք շարունակում ենք ձգտել լուծել տարածքային խնդիրը և խաղաղ պայմանագիր կնքել»,- ընդգծել է նա խորհրդարանի ստորին պալատում ունեցած ելույթի ժամանակ։


Միևնույն ժամանակ, Կիշիդան ընդգծել է, որ Ճապոնիան «կշարունակի վճռականորեն խթանել պատժամիջոցների ճնշումը» Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով և «միջազգային հանրության հետ համագործակցությամբ» կշարունակի աջակցել Կիևին։