ԱՄՆ-ը դիտարկում է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերին հարվածելու հնարավորությունը՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման, գրում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է իր թիմին մշակել ռազմական տարբերակներ՝ ի պատասխան շաբաթավերջին տեղի ունեցած հարձակմանը», - հաղորդում է հրատարակությունը:
Վկայակոչելով անանուն պաշտոնյաներին՝ հրատարակությունը նշում է, որ Պենտագոնը դիտարկում է մի քանի տարբերակ՝ հարձակումներ Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի վրա կամ Իրաքում կամ Սիրիայում իրանցի զինվորականների վրա։