Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»: