Ռուսների համար մի փոքր հեշտացել է Շենգենյան վիզա ստանալը. հեշտացել է գրանցվել եվրոպական հյուպատոսություններում, և Շենգենյան որոշ երկրներ ավելի պատրաստ են տրամադրել բազմակի մուտքի վիզաներ։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի զբոսաշրջության արդյունաբերության միության մամուլի ծառայությունը։
«Շենգենյան որոշ երկրներ ավելի պատրաստակամ են դարձել բազմակի մուտքի վիզաներ տրամադրել ռուսներին: Նաև մի փոքր հեշտացել է պայմանավորվել փաստաթղթերը եվրոպական հյուպատոսություններ ներկայացնելու համար: Վիզա ստանալու ամենաարագ ճանապարհը Շվեյցարիան է, այն տրվում է միջինը երկու շաբաթվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելիս պետք է նկատի ունենալ, որ շվեյցարացիները պահանջում են հյուրանոցից վճարման հաստատում: Վիզա ստանալու ամենաերկար ժամանակը Խորվաթիայի հյուպատոսությունում է` մինչև երկու ամիս»,- ասվում է հայտարարության մեջ։