Հետևեք մեզ։

Էմանուել Մակրոնի խաղաղ այցը Հնդկաստան՝ հեռու ֆերմերների զայրույթից. Monde

13:32, 30 հունվար 2024
Էմանուել Մակրոնի խաղաղ այցը Հնդկաստան՝ հեռու ֆերմերների զայրույթից. Monde

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է հանգիստ հետևել միջազգային այցերի պլանավորված ժամանակացույցին՝ երկրի պատմության մեջ վերջերս նշանակված ամենաերիտասարդ վարչապետին թողնելով երկրում բռնկված ճգնաժամի առաջնագծում, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։


Ֆրանսիայի ղեկավարը հունվարի 25-ին սկսել է երկօրյա այցը Հնդկաստան, որից հետո նախատեսվում է մեկնել Շվեդիա։ Հնդկաստանում գտնվելու ընթացքում նա հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը Ֆրանսիայում, որտեղ ֆերմերները, դժգոհ կառավարության քաղաքականությունից, փակում են մայրուղիները, շրջափակումներ են անում և վնասում ենթակառուցվածքները։


«Էմանուել Մակրոնի խաղաղ այցը Հնդկաստան՝ հեռու ֆերմերների զայրույթից»,- իր հոդվածը վերնագրել է ֆրանսիական Monde հրատարակությունը՝ նշելով, որ նախագահի շրջապատն առաջարկել է, որ բողոքի ակցիաների ֆոնին նախագահը կրճատի իր մնալը Հնդկաստանում։ «Բայց դա այդպես չiԻ եղել», - նշում է թերթը ՝ հավելելով, որ Մակրոնը «ժամանակ է պահանջել այցելել սուֆիական պաշտամունքի վայր»:  

Այս մասին իր հոդվածում ուշադրություն է հրավիրում նաեւ Figaro թերթը։ Նույնիսկ Մակրոնի շրջագայության սկսվելուց առաջ հեղինակները նշել են, որ վարչապետը փորձում էր մանևրել՝ «ուշադրության նշաններ ցույց տալով» ֆրանսիացի ֆերմերներին, մինչ նախագահը արտասահման էր մեկնում:

Նախագահին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ֆրանսիացի առաջնորդը «երբեք չի վարանել, երբ իրավիճակը պահանջում էր, հետաձգել միջազգային ուղևորությունները», ինչը, ըստ երևույթին, այժմ «չի պահանջվում»։