Հետևեք մեզ։

Մեդվեդեւը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ

14:27, 30 հունվար 2024
Մեդվեդեւը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի Ճապոնիայի առաջարկի մասին, սոցցանցային իր էջում գրել է, որ ոչ ոք դեմ չէ խաղաղության պայմանագրին, եթե հասկացվի, որ տարածքային հարցը ընդմիշտ փակված է։


Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է տարածքային վեճը լուծելուց հետո Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու մտադրության մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ճապոնիան կշարունակի խթանել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա։