Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը՝ անկախ նրանից՝ մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե չէ:
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշմանը։
Անդրադառնալով լուրերին, թե շուտով ՀՀ–ում ռուսական հեռուստաընկերությունները փակվելու են, Տիգրան Հակոբյանը պատասխանեց՝ ՀՌՀ-ն լիցենզիա չի տվել և հետևաբար չի վերահսկում ռուսական հեռուստաընկերություններին։