Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է զինանշանը փոխելուն։
«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի նկարը։
ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու։
Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։
Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության։
Ու ամենակարևորը՝ մենք պետք է դադարենք ժողովուրդ լինելուց՝ մենք պետություն ենք»,-գրել է նա։