Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 76-ամյա Լուսիկ Մ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակազության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կնոջը հայտնաբերել են քաղաքացիները և ահազանգել են շտապօգնություն:
Բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կենսաբանական մահ:
Երևանի Րաֆֆու փողոցում քաղաքացիները կնոջ դի են հայտնաբերել. shamshyan.com
17:14, 30 հունվար 2024