Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որում ասվում է․ «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը»:
Նախագծում ասվում է, թե ովքեր կներգրավվեն վարժական հավաքներում․
․Վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
․Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
․մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից` 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.
․հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազորային, որոնցից` 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ.
․հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.
․կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.
․հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.
․անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.
․ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ,
․ տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից` 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ,
․ թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ: