Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

18:50, 30 հունվար 2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար: