Հետևեք մեզ։

2018-ին ունեցած երազանքները հօդս ցնդեցին․ պետք լինի փողոց էլ ենք դուրս գալու, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու․ Հայկ Մարության

19:17, 30 հունվար 2024
2018-ին ունեցած երազանքները հօդս ցնդեցին․ պետք լինի փողոց էլ ենք դուրս գալու, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու․ Հայկ Մարության

2018-ից վեց տարի անց կրկին հավաքվել ենք այն խնդիրների համար, որոնք համար 2018-ին հավաքվել ու հեղափոխություն էինք անում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այն բոլոր երազանքները, որ ունեինք 2018-ի օրերին, շատ արագ հօդս ցնդեցին, և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում այն բոլոր արատավոր երեւույթների դեմ, որոնք արտամախիլ անելու համար տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։
Օղակաձեւ զբոսայգու ճակատագրի շուրջ մեր խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված հանրային քննարկման ժամանակ խոսել եմ Երեւանի կանաչ տարածքների վերաբերյալ մեր մոտեցումների մասին»,-ասաց Մարությանը։
 
Հայկ Մարությանն ասաց, որ Երևանի կանաչ հատվածի համար պայքարելու են, որովհետև չի կարելի թւոյլ տալ կանաչ տարածքները խլել երևանցուց; Նրա խոսքով՝ ինչպես 10-15 տարի առաջ, 6 տարի առաջ, անգամ հեղափոխությունից հետո, նույնկերպ պայքարելու ենք ամեն քմ-ի համար, բոլոր հանրային շահերի ու քաղաքացիների համար: «Մենք խնդիր չունենք, եթե պետք լինի փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու: Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է, մի քիչ ծերացել ենք»,-ասաց նա:
 
Հայկ Մարությանն ասաց, որ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ մասնավորը պետք է մի բան անի, որ մի բան էլ մեզ տա․ «Որ չստացվի հենց այնպես եմ խոսում, օրինակներով խոսեմ․ մեր պաշտոնավարման ժամանակ համայնքի բյուջեով մենք վեցերորդ հատվածը բարեկարգել ենք, և նորմալ այգի է, շների համար հատվածէ  կառուցվել և դա Երևանի գույքն է և բարերարները դրա դիմաց ոչինչ չեն ստացել։  Մյուս օրինակը, Վարդանյաների ընտանիքի նվերը՝ քաղաքապետարանի կողքի այգին, ոչ մի սրճարան, ոչ մի նման տարածք չկա, այգի է։ Պետք է կուլտուրա թողնել, այդ մարդիկ էլ են ուզում այս քաղաքին մի բան թողնել»։