ԱՄՆ պետքարտուղար Էնթտոնի Բլինքենը փետրվարի 3-ից 5-ը կայցելի Իսրայել, երեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։ Նրանք նշում են, որ սա Բլինկենի վեցերորդ այցն է Իսրայել՝ հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական հակամարտությունը սկսելուց հետո։ Պետքարտուղարը վերջին անգամ Իսրայել էր այցելել հունվարի սկզբին, մի շարք հանդիպումներ էր ունեցելվարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական ղեկավարների հետ: Պետքարտուղարի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կատարը, Եգիպտոսը, Միացյալ Նահանգները և Իսրայելը աշխատում են հակամարտող երկու կողմերի համար ընդունելի բանաձևի վրա՝ ազատ արձակելու արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող բոլոր պատանդներին՝ Գազայում երկամսյա հրադադարի դիմաց:
Բլինկենը Գազայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո վեցերորդ անգամ կայցելի Իսրայել
19:43, 30 հունվար 2024