Հետևեք մեզ։

Ավինյանն ասում է, թե Օղակաձև զբոսայգու համար «Գրին ռոք մենեջմենթ»-ն է դիմել, այդ ընկերությունն ասում է՝ քաղաքապետարանն է առաջարկել

20:29, 30 հունվար 2024
Ավինյանն ասում է, թե Օղակաձև զբոսայգու համար «Գրին ռոք մենեջմենթ»-ն է դիմել, այդ ընկերությունն ասում է՝ քաղաքապետարանն է առաջարկել

«Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր․ «Անդրադառնալով Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել է առաջարկ ներկայացնել Երևանի Օղակաձև զբոսայգու վերափոխման և բարեկարգման նախագիծ (O4 Green Urban Hub)»։

Այսօր, Ազգային ժողովում՝ ՔՊ-ի հետ հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցին, թե քաղաքապետարա՞նն էր դիմել ընկերությանը, թե՞ ընկերությունը՝ քաղաքապետարանին, ասաց․ ««Գրին ռոք մենեջմենթ»  ընկերության հիմնադիրն առաջարկել է, այսպես ասած՝ հարցրել են՝ ի՞նչ անենք քաղաքի համար, ասել ենք՝ սպորտ դպրոց, կարո՞ղ եք աջակցել մեզ, որպեսզի հիմնանորոգենք, ասել են՝ այո, և նվիրատվություն են արել 300 դրամի, և այս տարի գեղասահքի նախկին սպորտ դպրոցը, «էվոկաբանկ»-ի և քաղաքապետարանի միասնական ջանքերով կսկսի վերակառուցվել և սա իրենց մասնավոր ներդմամբ։ Հարնային այգիների հետ կապված իրենք առաջարկ են ներկայացրել, որը հանրային այգին հենց մեր առաջ քաշած տրամաբանությաբ ոչ թե սարքում է բիզնես կենտրոն, այլ դարձնում է մի տեղ, որտեղ մարդիկ կարող են այդ տարածքը վայելել, բիզնես կոմպոնենտը նվազագույնի է հասցված, որ այդ այգու սպասարկումը կարողնանա իրականացնել։ Սա միակ նախագիծն է եղել, որ բիզնես կոմպոնենտը նվազագույնի է հասցրած, ինքը գումարների վերադարձը 35-40 տարում է  իրականացնելու»։

 

Փաստացի, ստացվում է, որ ընկերությունն ու Ավինյանը հակասող հայտարարություններ են տարածում, յուրաքանչյուրը պնդելով, որ առաջրակն արել է մյուս կողմը։