78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի, «Կլոն» հեռուստասերիալի աստղ Ժանդիրա Մարտինին։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ նայտնի էր դարձել, որ դերասանուհին տառապում էր թոքերի քաղցկեղով։
Ժանդիրա Մարտինին ծնվել է Սանտոսում 1945 թվականին։ Նրա ամենավառ դերերից մեկը Զորայդեի դերն էր։ Մարտինին հայտնի է նաև «Հնդկաստանի ճանապարհներ», «Փրկիր ինձ», «Սուրբ Ջորջ» և շատ այլ հեռուստասերիալներով։ Բացի այդ, Բրազիլիայում՝ Սան Պաուլոյում նրան ճանաչում են նաև որպես գրող և թատերական պիեսների հեղինակ։